19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՌԴ Պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը սեպտեմբերի 18-19-ին կայցելի Հայաստան, հաղորդում է “РИА Новости”-ն: Այցի շրջանակներում նա բանակցություններ կվարի իր հայ գործընկերոջ` Սեյրան Օհանյանի հետ: Նախարարները կքննարկեն 2 երկրների ԶՈՒ-ում տիրող վիճակը, ինչպես նաեւ ռազմա-տեխնիկական երկկողմանի համագործակցության հեռանկարները: Սեպտեմբերի 19-ին Անատոլի Սերդյուկովը կմասնակցի ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի “Փոխգործակցության -2012” համատեղ զորավարժությունների ավարտական փուլին:

ԱԺ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի  եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:  

Ծնողազուրկ երեխային ցանկացել են գնել 7000 դոլարով /վիդեո/

Գյումրիում տիրող զարհուրելի ու ահագնացող չափերի հասնող աղքատության ենք ականատես լինում ամեն օր, երբ օգնություն բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շրջագայում ենք քաղաքի ծայրամասային տնակային ավաններում ու թաղամասերում: Ավելին, աղքատությունից զատ ընտանեկան դժբախտությունների պատմություններ ենք լսում, որոնցից չհուզվելու համար մարդ պարզապես պետք է քար սիրտ ունենա: Այսօր ներկայացվող մեր հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության մեջ հայտնված […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Ողջունելով ՀՄՄ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Նախագահն ընդգծել է, որ հեռահաղորդակցության և կապի ոլորտում մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները նաև Հեռահաղորդակցության միջազգային միության և անձամբ պարոն Համադուն Թուրեի հետ համագործակցության արդյունքն են: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համադուն Թուրեի գործունեությունը […]

Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգում ելույթ կունենա

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի  ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի  եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: Henaran.am -ին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: 

Տեղի է ունեցել “Փոխգործակցություն-2012” զորավարժության գլխավոր փորձը /ֆոտո/

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ,  սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը: Սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ […]

Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարարը մտահոգ է Սաարովի գործով

Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարար Վերհագենը, նախորդ շաբաթ այցելելով Բաքու, հայտնել է իր մտահոգությունը եւ կոչ է արել Հայաստանի հետ հակամարտության հարցում զսսպվածություն դրսեւորել`  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի համաներման հետ կապված տարածաշրջանում առկա լարվածության ֆոնի վրա: Տեղի են ունեցել նաեւ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման հետ կապված քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրոպական հանձնաժողովն իր վերջին զեկույցում քննադատել […]

Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել. ԱՆ պարզաբանումը

Էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների […]

Սիրիահայ համայնքը հիասթափված է Հռոմի պապից

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հիասթափություն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած այցից, գրում է “Hurriyet”-ը: Նրանց չի հաջողվել պապի օրակարգում ներառել նաեւ Սիրիայի խնդիրը եւ քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակը: Հալեպի Հայոց առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ հայերի ընդունելությունը պապի մոտ սահմանափակ է եղել:  Նա նշել է, որ սիրիահայ քրիստոնյա […]

Կարմիր խաչի Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են հայ ընտանիքին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչները օրերս այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ընտանիքի 5 անդամներին` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյաններին, հաղորդում է “APA”-ն: Գեւորգյանները գերության մեջ են գտնվում 2010-ի հունվարից: Նրանք ցանկություն են հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված