16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ժողովուրդը հավատում է մեզ, մենք իրավունք չունենք թերանալու. Սեյրան Օհանյան

ՀՀ անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնոհավորելով ներկաներին Հայաստանի […]

Սեյրան Օհանյանը Անատոլի Սերդյուկովի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ա. Սերդյուկովը հանդիպել […]

Սիրիայի իշխանությունները հայտնել են 100 աֆղան ահաբեկիչների ոչնչացման մասին

Սիրիական իշխանությունները հայատարարել են, որ Հալեպ քաղաքում ավելի քան 100 աֆղան ահաբեկիչներ են ոչնչացրել, հաղորդում է  “SANA” գործակալությունը: Կառավարական զորքերը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մի քանի օր շարունակ ռազմական գործողություն են անցկացրել: Այդ ընթացքում նրանք սպանել են ավելի քան 100 ահաբեկչի, ըստ գործակալության տվյալների, ինչպես նաեւ ոչնչացրել են 15 ավտոմեքենա, որոնց վրա գնդացիրներ են տեղադրված եղել: […]

Նոր նշանակում կառավարությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: Ի […]

Ղարաբաղի հայերը չեն կարող գոյատեւել Ադրբեջանի կազմում. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ  Արպատ Ավանեսյանին, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանին: Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային  ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն […]

Վարչապետը պարգեւատրեց ձեռքբերումների համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նոր նախարար է նշանակվել

Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Լորտկիբանիձեն, գրում է “Новости-Грузия”-ն: Թբիլիսիի համար 8 Գլդանի բանտի բանտապետը եւս նոր է նշանակվել: Նախկին բանտապետն աշխատանքից հեռացվեց եւ ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից սկանդալի պատճառով, երբ հայտնի դարձավ, որ այդ հաստատության բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են իրագործվել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել էր բանտում […]

Ֆրանսիան մեկ օրով 20 երկրներում կփակի իր դեսպանատներն ու դպրոցները

Ֆրանսիան մեկ օրով` սեպտեմբերի 21-ին, կփակի իր  դիվանագիտական ներկայացուցչությունները, դպրոցները, մշակութային կենտրոնները եւ այլ հաստատություններ աշխարհի շուրջ 20 երկրում, հաղորդում է “AFP”-ը: Նման քայլ է ձեռնարկվել` “Charlie Hebdo” ֆրանսիական սատիրական ամսագրում սեպտեմբերի 19-ին հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հետ կապված. ֆրանսիացիներն զգուշանում են մուսուլմանական երկրներում բնակվող իրենց քաղաքացիների անվտանգության համար: Թե կոնկրետ որ երկրներում են փակվելու […]

Սպանությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե պարգեւատրվի. կանադացի պատգամավոր

Կանադացի պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը կանադական խորհրդարանում ելույթ է ունեցել Սաֆարովի գործի վերաբերյալ, որում մասնավորապես նշում է. “Ես ցանկանում եմ այսօր արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին անհավատալի դեպքերի վերաբերյալ: Օգոստոսի 31-ին Սաֆարովին Հունգարիայից, որտեղ նա ցմահ բանտարկության էր դատապարտված դաժան սպանության համար, տեղափոխեցին Ադրբեջան: Վերադարձից հետո նրան ներում շնորհեցին եւ […]

Ուժեղացված ռեժիմ

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով ,  ՀՀ համապատասխան ուժային գերատեսչությունները անվտանգության նկատառումներով ավելի են զգոնացրել իրենց աշխատանքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղղված զգուշացումը / Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցած դեպքերից հետո մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի իր քաղաքացիներին Միացյալ նահանգները նախազգուշացնում եւ զգոնության կոչ էր անում/, ոչ միայն ԱՄՆ-ի այլեւ Հայաստանում գտնվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի