24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանսահայերը “դիմավորում” են Ալիեւին /ֆոտո/

Marsel-18-09-121-300x225Marsel-18-09-122-191x300Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի նախաձեռնությամբ Մարսելում եւ Պրովանսում բողոքի ցույցեր են կազմակերպվել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Ելիսեյան պալատ այցելելու դեմ, գրում է “Nouvelles d`Arménie”-ն:

Շուրջ 200 մարսելցիներ են հավաքվել մի շարք քաղաքական եւ կրոնական գործիչների հետ, ովքեր միաձայն դատապարտել են այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունում է մարդասպանին արդարացրած նախագահի հետ: Համակարգող խորհրդի նախագահը եւ տեղի չինովնիկներն իրենց վրդովմունքն են հայտնել Սաֆարովի արտահանձման եւ արդարացման կապակցությամբ եւ ցանկություն հայտնել իրենց կոչն ուղղել Ֆրանսիայի նախագահին` քայլեր ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար:

Ցույցին ներկա են գտնվել պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձեւի հեղինակն է, Մարսել քաղաքի խորհրդական, հայազգի Դիդյե Փարաքյանը եւ այլ կարեւոր քաղաքական դեմքեր:

Համակարգող խորհուրդը կոչ է արել բոլոր դեմոկրատներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին արտահայտել իրենց վրդովմունքը` մասնակցելով Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ կայանալիք ցույցին, որը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 8-ին:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ