Եվրախորհրդարանը հրապարակեց Սաֆարովի հարցով բանաձեւ
Եվրոպական խորհրդարանում հրապարակվել է Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւը: Բանաձեւում նշված է. “Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես` մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 3-ին, ըստ որի` Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան (Էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված […]