20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նշեց, որ նախարարի այցի օրակարգը հրապարակված է: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախարարի օրակարգում նշված չէ նախարարների հանդիպման մասին, ըստ այդմ` նրանք […]

2011թ պետբյուջեի եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արժանահավատ են. ՎՊ

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին” տարեկան   հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց,  որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից  ՀՀ  Ազգային ժողով  ներկայացված “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ” տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ […]

ՀՀ գլխավոր գանձապետը ներկայացրեց 2011թ. պետբյուջեի կատարման հիմնական ցուցանիշները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին “2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց  2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները: Այնուհետ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի […]

Բեգլարյանի փոխարեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել  է “Գնումների աջակցման կենտրոն” պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով”Գնումների աջակցման կենտրոն” պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշ­տոնում նշանակելը։

Իրանում արգելել են “Google”-ը

Իրանի իշխանությունները հայտնել են “Google” որոնողական համակարգը,  “Gmail” փոստային ծառայությունը եւ  “YouTube” վիդեոհոսթինգն արգելափակելու որոշման մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ղեկավար Աբդոլսամադ Հորամաբադին, գրում է “РБК” կայքը: Նրա խոսքով` նման արգելքի պատճառ է դարձել “Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի բոլոր հղումները, ինչպես նաեւ ֆիլմը  “YouTube”-ից հանելու  “Google”-ի մերժումը: Հորամաբադին առայժմ չի […]

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից. Սաակաշվիլի

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից: Այս հայտարարությամբ է սկսել իր ելութը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդի քաղաքում կայացած իր ելույթը: Նրա խոսքով` այդ փողերի տերերը ոչինչ չեն կարող անել, բացի շանտաժի ենթարկելուց, կեղտոտ գործեր աելուց եւ ամեն ինչ ավիրելուց: Նախագահը նշել է, որ “նրանք ցանկանում էին  հրապարակել այնպիսի […]

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին, հաղորդում է “АПА”-ն: Աշխատանքային այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ  սեպտեմբերի 28-ը, Մամեդյարովը կմասնակցի նաեւ Իսլամական Համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ամենամյա նիստին: Մամեդյարովի տեղակալ Արազ Ազիմովի հաղորդմամբ` Նյու Յորքում նա կհանդիպի նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: “Հնարավոր է նաեւ […]

Ընտրախախտում Վարդենիսում եւ Հարթագյուղում

Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղակայված  23/03  ընտրատեղամասում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը  11.00-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ 23/03 ընտրատեղամասում վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը վիճաբանողներին բերման է ենթարկել բաժին: Հանգամանքերը պարզվում են: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, թիվ 27/02 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող […]

Ընտրողների մոտ 13 տոկոսը քվեարկել է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% է:   Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Նախագահը շնորհավորել է արվեստագետներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ, մաղթել առողջություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, երջանկություն եւ հետագա բեղմնավոր գործունեություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի