Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում Սննդի անվտանգության ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց այն ՍՊԸ-ները, որոնք Հայաստան գոմեշի միս են ներկրում այլ երկրներից: Ավելի քան 10324 տոննա գոմեշ մսի բրիկետներ վեց կազմակերպությունների` “Ալեքս Գրիգ”-ի “Պարգև”-ի, “Մոկոնատ”-ի, “Ունիվերսամ Ավան”-ի, “Արմեն Համիկ եղբայրներ”-ի եւ “Մուշ”-ի կողմից են ներկրվում : “Ալեքս Գրիգ” ՍՊԸ-ն ներմուծել է գոմեշի մսի 61.2 տոկոսը, “Պարգև” ՍՊԸ-ն` 17 տոկոսը, “Մոկոնատ”-ը` 9.5 տոկոսը, “Ունիվերսամ Ավան”-ը` 3.5 տոկոսը, “Արմեն Համիկ եղբայրներ”-ը` 6.5 տոկոսը և “Մուշ”-ը` 2.3 տոկոսը:
Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել է 5284 տոննա 651 կգ գոմեշի մսի բրիկետներ հինգ կազմակերպության կողմից` “Պարգև”` 34.23 տոկոս, “Արմեն Համիկ եղբայրներ”` 23.52 տոկոս, “Ալեքս Գրիգ”` 18.14, “Սամսեր”` 13.05, “Ունիվերսամ Ավան”` 11.06 տոկոս:
Հայաստան ներմուծվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության գծով ներկայացուցիչը, ով արտահանող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային, անասնաբուժական զննման փաստաթղթեր, պատրաստի արտադրանքի համապատասխանության ստուգում և տրամադրում համապատասխան տեղեկանք:
Տվյալների ներկայացումից հետո վարչապետը խնդրեց իր անունն այլեւս չկապել այդ ընկերությունների հետ: Նա նշեց, որ ինքն առնչություն չունի այդ 5 ընկերություններից եւ ոչ մեկի հետ եւ իր անունը պետք չէ անտեղի հոլովել:
Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ ինքն այդ ոլորտում գաղտնի մարդիկ էլ չունի: “Պետք է այս խնդիրը ձեր ուշադրության կենտրոնում լինի: Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` իմ անունը կապելով Հնդկաստանի ընկերության հետ, որը Հայաստան միս է ներմուծում:
Ես առնչություն չունեմ այս ընկերություններ
Հիշեցնենք, կառավարության ղեկավարի անունը կապվում էր Հնդկաստանից անորակ գոմեշի միս /մի շարք երկրներ, այդ թվում` Ռուսաստանը այս մսի ներմուծումն արգելել են-խմբ./ ներկրող ընկերությունների հետ: Մամուլը գրեց նաեւ, թե գոմեշի միսը շուկայում վաճառվում է տավարի մսի անվան տակ: