21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում “Դալմա Գարդեն մոլ” համալիրի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում “Դալմա Գարդեն մոլ” բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը: Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր “Տաշիր գրուպ” ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր […]

Ֆիդել Կաստրոն չի պատրաստվում հեռանալ կյանքից

Վենեսուելացի բժիշկ Խոսե Մարկինան իսպանալեզու թերթերից մեկին հայտնել էր, թե Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մոտ արյան զեղում է տեղի ունեցել եւ որ նա ծայրահեղ ծանր վիճակում է: Սակայն, ինչպես գրում է “газета.ру”-ն, Կաստրոյի հարազատները հերքել են այդ լուրը:  Նրա քույրը` Խուանիտա Կաստրոն, հայտարարել է, որ այդ լուրերը “աբսուրդային” են:  Նրա խոսքերը հաստատել է նաեւ Կաստրոյի […]

Լիբանանի ընդդիմադիր կոալիցիան Բեյրութի պայթյունի մեջ մեղադրում է Սիրիային

Լիբանանցի քաղաքական գործիչները` հակասիրիական ճամբարից, մեղադրում են Դամասկոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մեջ, որն 8 մարդու կյանք խլեց, հաղորդում է “BBC”-ն: Լիբանանի ընդդիմության ղեկավար Սաադ Հարիրին հայտարարել է, որ ահաբեկչության ետեւում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն է կագնած: Սակայն Սիրիան, ինչպես  ՄԱԿ-ը եւ մի շարք այլ երկրներ, դատապարտել են Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունը: Ենթադրվում է, որ հարձակման […]

Ահազանգ սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին: Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

“Օբամայաբուժությունը”` “ռոմնիզիայի” դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր քաղաքական հակառակորդ Միթ Ռոմնիին, ով եւս առաջադրված է որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում,  “ռոմնիզիա” ախտորոշումն է տվել: “Դա հիվանդություն է, որն ստիպում է մոռանալ նախկին խոստումները եւ հայացքները”, -մեկնաբանել է Օբաման, գրում է “утро.ру”-ն: Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Ջորջ Մեյսոնի համալսարանում` Օբաման նշել է, որ աշխատատեղերին, հակաբեղմնավորիչ միջոցներին, հղիությունն արհեստական […]

էական տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա

Հոկտեմբերի 20-24- ին հանրապետության առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ,առանձինհատվածներում`մառախուղ: Քամին`հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  22-23-ին կբարձրանա 3-4, արևելյանշրջաններում 4-6 աստիճանով: Երևանում` հոկտեմբերի  20-24-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ  ԱԻՆ լրատվական ծառայությունը:    

Վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Սիրիայում ժամանակավոր հրադադար կհաստատվի

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին այսօր` հոկտեմբերի 20-ին, բանակցություններ կվարի սիրիական իշխանություններրի հետ: Դիվանագետը կփորձի ժամանակավոր հրադադար հաստատել կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բրահիմին հայտարարել է, որ զինված պայքարը հարկավոր է գոնե ժամանակավորապես դադարեցնել Քուրբան-Բայրամը նշելու ընթացքում: Սիրիական կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը` մասնակցել բանակցություններին, սակայն երկրի ԱԳ […]

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայ կին է զոհվել /վիդեո/

Հոկտեմբերի 19-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 7 մարդկանց դիակներն անճանաչելիության աստիճան մասնատված են եղել, հաղորդում է “Ալ-Կաբաս” թերթը: 8-րդ զոհի` հայկական ծագումով լիբանանցի Ջորջետա Սարգսյանի դին, միակն է եղել, որի ինքնությունը հաջողվել է պարզել: “Նաարնետի” տվյալներով` Սարգսյանի դին, ինչես նաեւ 46 տուժածներին տեղափոխել են “Ռիզկ” հիվանդանոցը: Ընդհանուր առմամբ` վիրավորների […]

Համայն հայության գերագույն նպատակը պիտի լինի Հայրենիքի զորացումը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել եւ աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի