21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա Փարիզում. Ի. Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը դեռեւս ճշտված չէ, սակայն նա հույս է հայտնել, որ այն կկայանա այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է “APA” գործակալությունը: Նա ընդամենը նշել է, որ 2 նախարարությունների հետ այժմ բանակցություններ են ընթանում եւ որ հանդիպումը կկայանա Փարիզում: հանդիպումից հետո համանախագահները կայցելեն […]

Տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ եգիպտահայ ականավոր մտավորական, ազգային, հասարակական գործիչ Պերճ Թերզյանի Եգիպտոսում ՀՀ  դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսը: Սույն աշխատությունը նվիրված է արդեն 20-ամյա պատմություն ունեցող հայ-եգիպտական հարաբերությունների կերտման ակունքներին, մասնավորապես Եգիպտոսում ՀՀ դեսպանության ստեղծմանը եւ կայացմանը: Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը իր ելույթում նշեց, որ […]

Օբաման եւ Ռոմնին կբանավիճեն վերջին անգամ

ԱՄն նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին` ընտրություններից 2 շաբաթ առաջ, իր վարկանիշով գրեթե հավասարվել է գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբամային: Այդ մասին վկայում են “Reuters/Ipsos”-ի անցկացրած հարցումները: Վերջին ուսումնասիրության համաձայն` հարցվածների 46 տոկոսն աջակցում են Օբամային այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակցին իր ձայնը պատրաստ է տալ 45 տոկոսը: Ընդ որում, ընդամենը մեկ օր առաջ […]

Գյումրեցի կնոջ դին Թուրքիայից չեն կարողացել տեղափոխել /վիդեո/

Գյումրու տնակային ավաններ մեր`”Շիրակ կենտրոնի” աշխատակիցների պարբերական այցելությունների, աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների հետ շփումների ընթացքում երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին: Նման մի ցավալի պատմության մասին է մեր այսօրվա տեսանյութը: […]

Այրված ավտոմեքենայի մոտ գտել են տղամարդու դի

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 06.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհը մարվել է ժամը 06.01-ին: Ամբողջությամբ այրվել է “Օպել-աստրա” մակնիշի 33 SD 754 պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված 30-40 տարեկան […]

Մոմավառության սրահի եւ կաթողիկոսական դամբարանի հողօրհնեք

Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մոմավառության սրահի եւ կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն: Մինչ արարողությունը Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ ընդհանուր ժողովի […]

Երեւանի քաղաքապետը մասնակցեց բարերարների ճեմուղու բացմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի  եւ երեւանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը: Հայրենանվեր գործունեության եւ հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձեւ զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք […]

Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի  20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: “Կամուրջ”» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: “Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ […]

Լիբանանում ՀՀ դեսպանատունը հաստատում է Բեյրութում պայթյունի հետեւանքով հայ կնոջ մահվան լուրը

Լիբանանում ՀՀ դեսպանատունը հաստատում է Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հայազգի Ջորջետա Սարգսյանի մահվան լուրը: Այս մասին henaran.am-ին  տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում 8 մարդ էր զոհվել, այդ թվում եւ Ջորջետա Սարգսյանը:

Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Հովհաննես Պլանջյանին, որը օգոստոսի 27-ից ՌԴ Սամարա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր թմրամիջոց օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:  Հ.Պլանջյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:  Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի