04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը մասնակցեց բարերարների ճեմուղու բացմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի  եւ երեւանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը:

Հայրենանվեր գործունեության եւ հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձեւ զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Ճեմուղու միջնամասում էլ տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանուշ Հակոբյանի եւ հյուրերի հետ շրջել է ճեմուղով, ծանոթացել աշխատանքներին եւ հետեւել արարողության գեղարվեստական մասին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը միության անդամների անունից շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի սրտում նման ճեմուղու բացման կապակցությամբ եւ վստահեցրել, որ նման ուշադրությունը սփյուռքի համար կարեւոր ու մեծ նշանակություն ունի:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ