18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Չեխիայի խորհրդարանը Սաֆարովի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Չեխիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնախումբն այսօր` հոկտեմբերի 23-ին, միաձայն ընդունել է բանաձեւ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ, հաղորդում  են հայկական լրատվամիջոցները: Բանաձեւի նախաձեռնողը սենատոր Յարոմիր Շտետինան է: Նիստն անց է կացվել հանձնախմբբի ղեկավար Ժոզեֆ Ռեգեցի ղեկավարությամբ: Բանաձեւում խիստ մտահոգություն եւ ափսոսանք է արտահայտվում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Հունգարիայում դատապարտված սպա Ռամիլ […]

Հայաստանի եւ Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում Իտալիայի Սենատում

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Հանրապետության Սենատի պատմական ‘Ձուկկարի’ սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի եւ Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի երկու պալատները ներկայացնող պատգամավորներ, ԱԳՆ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:               Միջոցառումը բացեց Սենատի փոխնախագահ Վանինո Կիտտին, որն ընթերցեց Սենատի նախագահ Ռենատո Սկիֆանիի […]

ՏՏ բնագավառի զարգացման կայուն աճը շարունակվում է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ‘Սինոփսիս Արմենիա’ ընկերությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում 2011 թվականի համեմատ աճը կազմում է 25 տոկոս: Այս բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա […]

Վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Հովիկ Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում: Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հատկապես […]

Մոնիտորինգ սահմանագլխին

Հոկտեմբերի 23-ին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի /Լեհաստան/ գլխավորությամբ եւ իր դաշտային օգնական Իրժի Աբերլեի […]

Աշխատաժողով Պաշտպանության նախարարությունում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը: Պարապմունքների անցկացման համար Երեւան է ժամանել Պաշտպանական ակադեմիաների եւ անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը: Աշխատաժողովին մասնակցում է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների եւ […]

Պուտինը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փորձելով համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չաջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, բախվել է նրա խիստ դիրքորոշման հետ: Թուրքական “Aydinlik” թերթը ներկացրել է Էրդողանի եւ Պուտինի` հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցից մի հատված, որում Պուտինը հայտնել է. “Եթե նույնիսկ մեկ թուրք զինվոր անցնի սիրիական սահմանը, Ռուսաստանը շատ խիստ կարձագանքի դրան”: Էրդողանն ի […]

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Մեքսիկա

Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը  նշեց, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը եւ ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու եւ պայմանավորվածություններ […]

Օբաման հաղթել է Ռոմնիին վերջին բանավեճում /վիդեո/

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նախագահի թեկնածուների վերջին` 3-րդ հեռուստաբանավեճում, ինչի շնորհիվ ապահովեց իրեն դեռեւս չկողմնորոշված ընտրողների քվեներով, հաղորդում է “РИА Новости”-ն: Բանավեճը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում, որը վճռորոշ է համարվում քվեարկության համար: 3-րդ բանավեճի թեման էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Նախորդ 2 բանավեճերի արդյուքնում թեկնածուները “ոչ-ոքի” էին գրանցել: Ռոմնին հաղթեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի