18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աշխատաժողով Պաշտպանության նախարարությունում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը: Պարապմունքների անցկացման համար Երեւան է ժամանել Պաշտպանական ակադեմիաների եւ անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը:

Աշխատաժողովին մասնակցում է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պրոֆեսորադասախոսկանա կազմը:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն արդիական գիտելիքներ ու հմտություններ առաջադեմ ռազմական կրթօջախներում կիրառվող դասավանդման մեթոդիկայի, պարապմունքների պլանավորման եւ դրանց արդյունքների գնահատման վերաբերյալ: Աշխատաժողովը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ