24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆիդել Կաստրոն չի պատրաստվում հեռանալ կյանքից

Վենեսուելացի բժիշկ Խոսե Մարկինան իսպանալեզու թերթերից մեկին հայտնել էր, թե Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մոտ արյան զեղում է տեղի ունեցել եւ որ նա ծայրահեղ ծանր վիճակում է:

Սակայն, ինչպես գրում է “газета.ру”-ն, Կաստրոյի հարազատները հերքել են այդ լուրը:  Նրա քույրը` Խուանիտա Կաստրոն, հայտարարել է, որ այդ լուրերը “աբսուրդային” են:  Նրա խոսքերը հաստատել է նաեւ Կաստրոյի որդին` Ալեքսը` նշելով, որ իր 86-ամյա հայրն իրեն շատ լավ է զգում եւ ապրում է իր սովորական առօրյայով:

Չնայած ողջ աշխարհով տարածված տեղեկությանը, Կուբայում իրավիճակը նույնն է: “Ազատության կղզում” ոչինչ չի խոսում այն մասին, որ կղզու պատմական առաջնորդի կյանքին վտանգ է սպառնում: Կուբայի ղեկավարները որեւէ հայտարարություն չեն արել Կաստրոյի առողջական վիճակի մասին: Կուբայական թերթերը նույնիսկ տպագրել են Կաստրոյի ուղերձը բժշկական համալսարանի շրջանավարտներին, որպեսզի ապացուցեն, որ նրա մահվան մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Այս շաբաթ Կուբայի առաջնորդը հասցրել է նույնիսկ հանդիպել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ: 86-ամյա Կաստրոն հազվադեպ է հայտնվում հեռուստաէկրաններին: Վերջին անգամ դա եղել է 2012-ի մարտին, երբ Կուբա էր ժամանել Հռոմի պապը:

“Էլ Նուեվո Գերալդ” թերթը, որն ընդդիմադիր լրատվամիջոց է համարվում, առաջին անգամը չէ, որ նմանատիպ լուրեր է հրապարակում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ