22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵԽ Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանում կրթության եւ գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը

Նոյեմբերի 22-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին նաեւ ԵՊՀ եւ ԵՃՇՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը: Նույն օրը կայացավ Արմեն Աշոտյանի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որին ներկա էր նաեւ […]

Հովիկ Աբրահամյանի օրակարգը

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: […]

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը պարգեւատրվել է

Նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շնորհավորելով նրան` ուրախությամբ նշեց, որ պարոն Աբրահամյանը վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Տիկին Մատվիենկոն բարձր […]

Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալների

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալների` նոյեմբերի 23-ին Վրաստանում նշվող Սուրբ Գեւորգի ուղղափառ տոնի կապակցությամբ, հաղորդում է “Новости-Грузия”-ն: 519 բանտարկյալներից 50-ի ժամկետը կրճատվել է կիսով չափ, իսկ մյուսները կլքեն կալանավայրերը: Ինչպես նշել է Համաներման պետական հանձնախմբի ղեկավար Ելենա Տեւդորաձեն, համաներում ստացած  519-ից 43-ը կանայք են: Իսկ ահա անչափահասներ այդ ցանկում չեն հայտնվել: Նրա խոսքով` […]

“Սինափթիքս” ընկերության պատվավոր նախագահն արաժանացել է ՀՀ նախագահի մրցանակին,

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Սինափթիքս” ընկերության պատվավոր նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին: Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի եւ տիկին Էլվիա Ֆաջինի Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ […]

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում

2012 -ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008-ին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-ին ընդունեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին եւ “Հայ-ռուսական համագործակցություն” ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին: Տեղեկացնենք, որ Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել ‘Հայ-ռուսական համագործակցություն” կազմակերպության հրավերով՝ մասնակցելու իր՝ ‘Հայաստան. հազարամյակների ուղի’ գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Այդ գիրքը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի հայոց պատմության չափածո շարադրանք է՝ հիմնված […]

Երևանի քաղաքապետարանում բացվել է ‘Մեկ պատուհան’

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն […]

Արթուր Բաղդասարյանը մասնակցեց ՀԱՊԿ-ի նիստին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության, ինչպես նաև Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի և իրավիճակի հնարավոր […]

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը` Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան, եւ վստահեցրեց, որ  ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Նախարարը գոհունակություն հայտնեց երկու երկրների արտգործախարարությունների միջեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի