22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱԺ նախագահը եւ ԱԱԽ քարտուղարը մասնակցեցին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի […]

‘ՀԱՄԱՍ”-ը ռմբակոծում է նույնիսկ հրադադարի ժամանակ

Կահիրեում, ուր անհապաղ ժամանել էր ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, 3 օր շարունակ բանակցություններ էին ընթանում, որոնց արդյունքում նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան Իսրայելը եւ Գազայի հատվածը հրադադար կնքեցին, գրում է “Комсомольская правда”-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում հայտնել են, որ Օբաման գովաբանել է Իսրայելի վարչապետին` հրադադար կնքելու Եգիպտոսի առաջարկն ընդունելու համար, քանի որ ավելի վաղ ինքը […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ ֆորը, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, այսօր ժամանել են Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Այցի շրջանակներում նրանք կժամանեն նաեւ Երեւան եւ Բաքու: Ստեփանակերտում համանախագահները հանդիպել են ԼՂ նախագահ Բակո  Սահակյանի հետ:

Արագաչափերի տեղերը չեն ծանուցվի. ոստիկանություն /վիդեո/

Հայաստանի Հանրապետությունում երթեւեկության արագության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որեւէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայության պահանջ որեւէ օրենքով սահմանված չէ եւ դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները պարտավոր են բոլոր վայրերում պահպանել ճանապարհային երթեւեկության, այդ թվում` երթեւեկության արագության կանոնների պահանջները: Ինչ վերաբերում է ներկայումս կիրառվող նախազգուշացնող ցուցանակներին, ապա դրանց կիրառումը ոստիկանության նախաձեռնությունն է` նպատակ […]

40 զոհ` Հալեպի հիվանդանոցի ռմբակոծման հետեւանքով

Առնվազն 40 մարդ  է զոհվել Սիրիայի կառավարական զորքերի` Հալեպի հիվանդանոցին հասցրած ավիահարվածի հետեւանքով, հայտնում է “CNN”-ը` հղում անելով սիրիական ապստամբության ներկայացուցիչներին: Ըստ ապստամբների` հարվածի է ենթարկվել Դար ալ-Շիֆա հիվանդանոցը` ամենամեծ բժշկական հաստատությունը  Հալեպի առեւտրական թաղամասում: Նրանք պնդում են, որ ռումբն ընկել է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, սակայն  “CNN”-ի հաղորդմամբ` առայժմ հնարվոր չէ հաստատել ապստամբների հայտարարությունները` ոչ հարվածի, […]

Ծառայողական քննություն ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանությունում, երեկ  էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածված  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: “Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում”,-նշված է […]

Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հրադադար են կնքել

Իսրայելը եւ “ՀԱՄԱՍ”-ը համաձայնության են եկել կրակը դադարեցնելու շուրջ, հաղորդում է”Reuters”-ը: Այդ մասին լրատվական գործակալությանը հայտնել է բանակցությունների ընթացքին տեղյակ պաղեստինցի չինովնիկներից մեկը` անանունության պայմանով: Գործակալության աղբյուրը եգիպտացի բանակցորդների մեջ հաստատել է այդ ինֆորմացիան: Իսրայելական կողմն իր հերթին հայտնել է, որ չնայած հրադադարին, Գազայի շրջափակումը կշարունակվի:

Կրթական ծրագրերը զինծառայողների և անապահով ընտանիքների երեխաների համար կլինեն շարունակական. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն: Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, […]

Արմեն Աշոտյանը կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը

Նոյեմբերի 22-23-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի   Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ և  ԵՃՇՊՀ ռեկտորներ  Ա. Սիմոնյանը և Հ. Թոքմաջյանը: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի […]

Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները: <<Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի