22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Չեխիայի փոխարտգործնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ: Տոմաս Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջեւ, հատկապես որ առկա է չիրացված մեծ […]

Իսրայելը ռմբակոծել է “Agence France Presse”-ի գրասենյակը

Իսրայելական 3 հրթիռներ են ընկել Գազայի կենտրոնում գտնվող 8 հարկանի բարձրահարկի վրա, որտեղ տեղակայված է “AFP”-ի գրասենյակը: Ըստ ականատեսների` հրթիռներն ավիրել են շենքի 6-րդ հարկը: “AFP”-ի աշխատակիցները, ովքեր այդ պահին 4-րդ հարկում գտնվող գործակալության գրասենյակում են եղել, չեն տուժել, գրում է “РБК” կայքը: Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է հրթիռի հարվածը, սակայն նշել է, որ […]

Սահմանդրական դատարանի նախագահը Ստրասբուրգում էր

Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:   Այցի ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ.Սպիլմանի հետ: Գագիկ Հարությունյանը շնորհավորեց Դ.Սպիլմանին դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:   Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մուրադ […]

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը ՌԴ հյուսիսային մայրաքարաք Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության հետ կապված հարցեր: Նիստի արդյունքներով ակնկալվում է ՀԱՊԿ […]

Էդվարդ Նալբանդյանն ԱՄԷ ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ խնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը

Նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը: Մուհամադ Ահմադ Մուրին եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին […]

Իսրայելական ավիացիան հարվածել է Եգիպտոսին

Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Եգիպտոսին, գրում է “Egypt Independent”-ը: Ավիահարվածի հետեւանքով մի քանի տուն է ավիրվել եգիպտական կողմում` Գազայի հատվածի սահմանին: Ինչպես հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը, իսրայելական  F-16 կործանիչները հարվածել են Եգիպտոսի եւ Գազայի հատվածի միջեւ թունելներում գտնվող հրթիռները, ինչպես նաեւ սահմանին մոտ գտնվող տները: Եգիպտական անվտանգության ծառայության աշխատակիցներն առաջարկել են տեղի բնակիչներին լքել […]

Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաեւմեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է: Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: […]

Սիբիրախտ. երեք հոգի հոսպիտալացվել է

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Ծովակ, Վանեւան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացվել է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ: 3 հիվանդի լաբորատոր […]

Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում. Հայաստանի վարչապետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցել է  Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մտերիմներին եւ երկրպագուներին: “Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի