17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը պարգեւատրվել է

Նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շնորհավորելով նրան` ուրախությամբ նշեց, որ պարոն Աբրահամյանը վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

Տիկին Մատվիենկոն բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի գործունեությունը Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում եւ իր ու ներկաների անունից հաջողություններ մաղթեց նրան պաշտոնավարության ընթացքում:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Նիստում Վալենտինա Մատվիենկոն միաձայն ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ:

Ընտրվեցին նաեւ ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նախագահները: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից միջազգային դիտորդների մասնակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական խորհրդարանական վեհաժողովին վերաբերող հարցեր:

Նիստի վերջում Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապմդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար: ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ