07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալների

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալների` նոյեմբերի 23-ին Վրաստանում նշվող Սուրբ Գեւորգի ուղղափառ տոնի կապակցությամբ, հաղորդում է “Новости-Грузия”-ն:

519 բանտարկյալներից 50-ի ժամկետը կրճատվել է կիսով չափ, իսկ մյուսները կլքեն կալանավայրերը: Ինչպես նշել է Համաներման պետական հանձնախմբի ղեկավար Ելենա Տեւդորաձեն, համաներում ստացած  519-ից 43-ը կանայք են: Իսկ ահա անչափահասներ այդ ցանկում չեն հայտնվել:

Նրա խոսքով` պետական հանձնախումբն ընդհանուր առմամբ ուսումնասիրել է 1400 գործ եւ համաներման երաշխավորագրեր է տվել դրանց կեսի վերաբերյալ: Համաներում շնորհելու երաշխավորագրերը ցուցադրվել են Վրաստանի պատրիարքարանին եւ գլխավոր դատախազությանը:

Սուրբ Գեւորգի օրը պետական տոն է Վրաստանում եւ սովորաբար ոչ աշխատանքային օր է համարվում: Տոնը նշվում է տարեկան 2 անգամ` նոյեմբերի 23-ին եւ մայիսի 6-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ