30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի օրակարգը

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պետական Դումայի նախագահը հայ-ռուսական միջպետական փոխգործակցության ամրապնդման գործում կարեւորեց իր պաշտոնական այցը Հայաստան: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը եւ զարգացումը, կարեւորեց փոխայցերը, ինչը նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում պարոն Նարիշկինը կարեւոր համարեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երեւանում: Նրա համոզմամբ` հանձնաժողովի աշխատանքը էապես նպաստում է ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացմանը: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ ՀԱՊԿ ԽՎ անդամ-պետություննեի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ արտագնա առաջին նիստը Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-ռուսական կապերը ակտիվ զարգանում են, ինչին նպաստեց նաեւ Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը Հայաստան: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունեւությանը: Կազմակերպությունը, նրա խոսքով, կայացած ռազմաքաղաքական կառույց է եւ հետխորհրդային տարածքում կայունության պահպանման կարեւոր գործոն: Նրա համոզմամբ՝ բավականին արդյունավետ է նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը: ԱԺ նախագահի կարծիքով` որպես ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի ու Կազմակերպության կանոնադիր մարմինների փոխգործակցության արդյունավետ օրինակ կարելի նաեւ համարել ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների երեւանյան նիստը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը առնչվող այլ հարցեր եւս:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Տիկին Մատվիենկոն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է եւ բարձր գնահատեց երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադառնալով հուլիսին Հայաստան կատարած իր պաշտոնական այցին եւ ջերմությամբ հիշելով այն, նա իր եւ պատվիրակության անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար: Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց իր պաշտոնական այցը Հայաստան եւ նշեց, որ այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում` Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը վերջին տարիներին երկրի առաջընթացի եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում եւ վստահություն հայտնեց, որ այս ամենը գիտակցում է եւ ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի ժողովուրդը:

Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց հայ-ռուսական փոխգործակցության եւ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցության ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց տիկին Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր նշանակություն ունի ԱՊՀ անդամ երկրների կյանքում եւ մեծ ներդրում է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման վերջում Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան:

Հաանդիման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ