22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եգիպտոսում բախումների հետեւանքով 400 մարդ է տուժել /վիդեո/

Եգիպտոսի բնակիչները դժգոհում են նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանադրական հռչակագրի դեմ: Մուրսիի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում 400 մարդ է տուժել:  Նախօրեին բախումներ էին սկսվել մայրաքաղաք Կահիրեից 80 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մահալլա-Էլ-Կուբրա քաղաքում հազարավոր ցուցարարներ փորձել են գրավել “Մուսուլման եղբայրներ”-ի գրասենյակը: Գործի են դրվել քարեր, մետաղի կտորներ եւ այլ հնարավոր պարագաներ: Ոստիկանների միջամտությունից հետո […]

Հաստատվեցին Երեւան քաղաքի հարկերն ու տուրքերը

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երեւանի ավագանին հավանություն է տվել Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  անկախ  աուդիտ  անցկացնելու  նպատակով  աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին: Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել “Մեդիքալ Ինվեստ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` “Քանաքեռ-Զեյթուն”  բժշկական  կենտրոն”  փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  եւ  […]

Հայաստանում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը

Նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը: ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները անցկացրել են մի շարք բրիֆինգներ` նվիրված սերժանտական […]

Մշտադիտարկում Արցախի սահմանին

Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:     ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/:       […]

Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակման խնդիրը շուտով կկարգավորվի

Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակման հարցով Թբիլիսիում ՀՀ դեսպանատունն ակտիվորեն զբաղվում է, եւ միտումներ կան, որ այդ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիրը ծագել էր փաստաթղթերի ճիշտ լրացման գործընթացի հետ կապված:

Ո՞վ, եթե ոչ ես. Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Նախագահը նշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին: Հայ-լիբանանյան բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, հիմնված […]

Ինչ է անելու Սաակաշվիլին՝ պաշտոնանկությունից հետո

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ չի լքի Վրաստանը նույնիսկ 2013-ին իր լիազորությունները վայր դնելուց հետո, գրում է “Росбалт”-ը:  “Ես անպայման մնալու եմ Վրաստանում նախագահի պաշտոնը հանձնելուց հետո, եւ քանի որ իմ քաղաքական ուժը չի հետապնդել ընդդիմադիրներին, հուսով եմ, որ կառավարող մեծամասնությունը նույն կերպ կվարվի”,-հայտնել է Սաակաշվիլին` հավելելով, որ ընտրողների տրամադրությունը շատ արագ է […]

20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ զոհվել  եւ 50-ը վիրավոր են Սիրիայի Իդլիբ քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող ձիթապտղի բուսայուղի գործարանի ռմբակոծման հետեւանքով, հաղորդում է “Reuters” գործակալությունը:  Ակտիվիստների խոսքով` կառավարական զորքերն այս անգամ եւս օգտագործել են այսպես կոչված “տակառիկ-ռումբեր”, որոնց մեջ ոչ միայն վառելանյութ կա, այլ նաեւ մետաղական մաս, ինչը մեծացնում է պայթյունի ծավալը: Նրանք նաեւ պնդում […]

ՀՀ եւ Լիբանանի նախագահներն ընդգծում են հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը

Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է Հայաստանի նախագահի հետ այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում: Միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի դերը, ակտիվ համագործակցությունը խորհրդարանների միջև, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև հայ-լիբանանյան […]

Սերժ Սարգսյանի ելույթը Լիբանանի խորհրդարանոմ

      Մեծարգո՛ պարոն Բերրի, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ վերստին գտնվելու բարեկամ Լիբանանում, մի երկրում, որը հայ ժողովրդի մի ստվար հատվածի համար երկրորդ հայրենիքի նշանակություն ունի: Օգտվելով առիթից՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, իմ լավ բարեկամ Նաբիհ Բերրիին` այս հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի