08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՅԴ-ն նոր պատգամավոր ունի

 Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան […]

Քրեական գործ ԲՀԿ-ական պատգամավորի դեմ

Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող “Չերրի” հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը […]

Վարչապետի մոտ քննարկվել է “ճանապարհային քարտեզի” միջոցառումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության “ճանապարհային քարտեզով” նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի եւ քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, […]

Ոստիկանները կօգնեն

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը  6.00-ից սկսել է “Օգնություն ճանապարհներին” միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթեւեկությունը, դուրս բերել եւ տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղեւորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին: Վարորդներին խնդրում ենք լինել զգոն եւ ուշադիր, հստակ հետեւել […]

Բյուջեի կատարողականը՝ թվերով

2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 901.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.9%‑ով եւ 84.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: 2012 թվականի 11 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 15.1%-ով (126.7 մլրդ դրամ)` նախորդ տարվա 10.8%-ի (82.3 մլրդ […]

Մայրաքաղաքում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

 Հունվարի 14 ի գիշերը տեղացած  առատ ձյան հետեւանքները վերացնելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել եւ ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաեւ մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի […]

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն  է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ  Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին եւ հանիրավի մեղադրանքներ են  ներկայացվել  ոստիկանությանը: Իրականությունը հետեւյալն է:  27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում   ահազանգ  է ստացվել, որ  Երեւանի Տիգրանյան 24 հասցեում  վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա 18.10-ին «Սուրբ Գրիգոր […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ”Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:  Խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ  գործընկերներին”:

Երեւանի քաղաքապետն ընդունել էր լրագրողներին /վիդեո/

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. “Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպեն նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի