28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոստիկանները կօգնեն

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը  6.00-ից սկսել է “Օգնություն ճանապարհներին” միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթեւեկությունը, դուրս բերել եւ տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղեւորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:

Վարորդներին խնդրում ենք լինել զգոն եւ ուշադիր, հստակ հետեւել ճանապարհային ոստիկանների ցուցումներին. մասնավորապես, անհրաժեշտության դեպքում վտանգավոր ուղեհատվածում ղեկի մոտ տեղը զիջել փորձառու ոստիկանին, ոստիկանի պահանջով ժամանակավորապես դադարեցնել երթեւեկությունը, կայանել մեքենան, փոխել շարժման ուղղությունը եւ այլն:

Ոստիկանությունը բոլոր շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում առավելագույնս համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ, իսկ ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներին՝ վթարների դեպքում ավելի օպերատիվ ժամանել դեպքի վայր՝ խցանումներից զերծ մնալու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ