16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն  է տարածվել 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ  Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու մասին եւ հանիրավի մեղադրանքներ են  ներկայացվել  ոստիկանությանը:

Իրականությունը հետեւյալն է:

 27.12.02013 թ., ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում   ահազանգ  է ստացվել, որ  Երեւանի Տիգրանյան 24 հասցեում  վիճաբանություն է տեղի ունեցել:

Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա 18.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Արմենակ, Մանուկ եւ Քրիստ Բրուտյանները:

27.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժնում Սարգիս Բրուտյանը հաղորդում եւ բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իրենց պատկանող` Տիգրանյան 27 հասցեում գործող ավտոնորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ ինքը եւ Արթուր Կարապետյանը քաշքշել են եւ փոխադարձ հարվածներ հասցրել  միմյանց: Այնուհետեւ Արթուր Կարապետյանը հեռացել է, իսկ ավելի ուշ, 17.00-ի սահմաններում, խմբով եկել եւ ծեծի են ենթարկել իր հորը՝ Արմենակ Բրուտյանին ու եղբայրներին` Մանուկ եւ Քրիստ Բրուտյաններին:

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  Արթուր Կարապետյանը իր եղբայր Ռազմիկ Կարապետյանի եւ հորեղբոր որդիներ Ռաֆիկ եւ Դավիթ Զոհրաբյանների, Արսեն եւ Գեղամ Կարապետյանների, Գագիկ Գեւորգյանի, Գագիկ Սահակյանի եւ մի քանի այլ ընկերների հետ, վերադառնալով ավտոտեխսպասարկման կետ, ծեծի են ենթարկել Արմենակ, Մանուկ եւ Քրիստ Բրուտյաններին:

Նույն օրը Բրուտյաններին ծեծի ենթարկած անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություններ:

Արմենակ եւ Քրիստ Բրուտյանները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Արմենակ եւ Մանուկ Բրուտյաններին ցույց է տրվել ամբուլատոր, իսկ Քրիստ Բրուտյանին` ստացիոնար բուժօգնություն:

28.12.2013 թ. ոստիկանության Արաբկիրի բաժինը գրությամբ դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ` Բրուտյանների բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը ստանալու եւ նրանց դատաբժշկական կենտրոն ներկայացնելու համար: 28.12.2013 թ. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ստացվել է նրանց ամբուլատոր բուժօգնություն ստանալու վերաբերյալ բժշկական տեղեկանքները, իսկ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից դրանք ստացվել են 10.01.2014 թ.: 10.01.2014 թ. Մանուկ եւ Արմենակ Բրուտյանները հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, նրանց տրվել են բժշկական փաստաթղթերը, եւ նրանք ներկայացել են դատաբժշկական փորձաքննության:

Սարգիս Բրուտյանին դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տրվել է 27.12.2013 թ., որը նույնպես ներկայացել է դատաբժշկական փորձաքննբության:

Քրիստ Բրուտյանը 08.01.2014 թ.  բուժօգնության համար դիմել է «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ, որտեղ եւ նույն օրը կատարվել է հարցում Քրիստ Բրուտյանի բժշկական փաստաթղթերը ստանալու եւ դատաբժշկական փորձագետին ներկայացնելու համար:

Փորձաքննությունների եզրակացություները 12.01.2014թ. դրությամբ չեն ստացվել, ինչի պատճառով էլ արարքին  իրավական գնահատական` մարմնական վնասվածքի ծանրության աստիճանի հետ կապված չի տրվել, որի պայմաններում միայն կարող է որոշվել համապատասխան խափանման միջոցի ընտրության հարցը:

 Գործի քննությունը իրականացվում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի կողմից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ