07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: […]

Խաչատուրովը հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ս.թ. հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /ԵԱԳԽ/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ԱՅՍԱՖ/ և նոր` ՛՛Վճռական աջակցություն՛՛ գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի /ԿՖՈՐ/ ձևաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը: Բրյուսել […]

Վթարի հետևանքով զոհվածների թիվը նվազել է.Նորիկ Սարգսյան/վիդեո/

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ամփոփեց 2013թվականը.”Որպիսի կարողանանք ճիշտ գնահատել անցած տարվա վթարայնության վիճակը, հարկ եմ համարում համեմատական անցկացնել նախորդ հինգ տարիների վիճակագրության հետ: Քանի որ նախորդ հինգ տարիների ընթացքում այնպիսի համակարգային փոփոխուփյուններ են կատարվել, որոնք չէին կարող չանդրադառնալ վթարայնության աստիճանի վրա Սարգսյանը նշեց ԱՊՊԱ-ի դերը, […]

Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին

 Հունվարի  21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։  Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։   Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման […]

Մի՞թե սա հերոսություն չէ. Սեյրան Օհանյան

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը “ԻԴԵԱ” բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտների հետ:  Այցելությանը մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ: Սեյրան Օհանյանը եւ […]

Նախագահը ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով: Հանրապետության Նախագահը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ […]

Տեղ-տեղ մերկասառույց է

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 21.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Դեսպանը հանդիպել է

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ատեֆ Հելմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել համագործակցության խոստումնալից ուղղություններն ի հայտ բերելու նպատակով համատեղ ուսումնասիրություններ կատարելու շուրջ։ Դեսպան Մելքոնյանը նախարարին տեղեկություններ փոխանցեց ոլորտում Հայաստանի ներուժի և վերջին տարիներին արձանագրած […]

Մերկասառույց Վարդենյաց լեռնանցքում

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                             ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարության  լրատվական  ծառայություն    

2014թ.-ին եւս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման  աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում: Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման եւ կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաեւ կահավորման աշխատանքներ: Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի