Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 10.06. 2013թ. հայտարարված՝ Երեւանի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված ութ նախագծային առաջարկները եւ սահմանել գնահատման չափորոշիչները, ապա հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը: Ըստ […]