29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 10.06. 2013թ. հայտարարված՝  Երեւանի  Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:

Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է  ներկայացված ութ նախագծային առաջարկները եւ սահմանել գնահատման  չափորոշիչները,  ապա հանձնաժողովի անդամները,  համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը: 

Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային ութ  առաջարկները գնահատել ըստ մրցութային  պայմաններին  նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային եւ ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության եւ  պատմաճարտարապետական ժառանգության արժեւորման: 

Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը լիովին  չի բավարարել մրցույթի պայմաններին եւ չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի  անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որեւէ նախագծի: 

Աշխատանքները գնահատելիս  առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը   քվեարկությամբ  2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լեւոն Վարդանյանի եւ Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝  Երեւանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին եւ Արթուր Հովասափյանին՝   Երեւանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ