28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

2014թ.-ին եւս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման  աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում: Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման եւ կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաեւ կահավորման աշխատանքներ: Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 […]

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծերը ակտիվ են աշխատել

  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 […]

Հանդիպել են արտգործնախարարները

Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը։       Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները եւ այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:       Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ […]

Ուկրաինայում ընդդիմադիրները մարզադաշտ են այրել

Հունվարի 19-ին Ուկրաինայում ընդդիմադիրները ներկա իշխանության դեմ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Սկզբնական շրջանում ցույցը խաղաղ բնույթ է կրել, բայց հետո ընդդիմադիրները անցել են ակտիվ գործողությունների: Միտինգից հետո առավել ծայրահեղական տրամադրություն ունեցողները հարձակվել են ոստիկանության վրա: Ցույցի առավել թեժ կետերից մեկն էլ եղել է Կիեւի ՛՛Դինամոյին՛՛ պատկանող Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտը: Բախումների հետեւանքով վնասվել են […]

Արմեն Աշոտյանը Լոնդոնում կմասնակցի կրթության նախարարների համաժողովին

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը  հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների  իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի տարածաշրջանում եւ Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                           ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարության  […]

Փաստերը չեն արտացոլում իրականությունը. ՊԵԿ-ը՝ ֆիննախ-ին

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. ՛՛ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել […]

Կթեթեւանա՞ հարկային բեռը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ եւս  քննարկվել է “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:       Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը […]

Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունները դրական են գնահատվել

Հունվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Տոկիոյում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուի հետ, որի ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:  Սերգեյ Մանասարյանի հաջորդ հանդիպումը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական […]

Վլադիմիր Գասպարյանը պահանջել է

Հունվարի 15-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ  Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի հետ, որով մեկնարկեցին  2014  թվականի մասնագիտական գործնական պարապմունքները: Անդրադառնալով նման պարապմունքների անհրաժեշտությանը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ է հասնել տեսական գիտելիների եւ պրակտիկ փորձի փոխլրացման, ինչին էլ կոչված են գործնական պարապմունքները: Նկատելով, որ այդ ոլորտում արդյունքները դեռեւս հեռու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի