05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կթեթեւանա՞ հարկային բեռը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ եւս  քննարկվել է “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:  

    Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչեւ 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաեւ բոլոր գործարքների փաստաթղթավորում:   

 իգրան Սարգսյանը զարմանք եւ տարակուսանք է հայտնել, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: Այս դեպքում խնդիրը պետք է փնտրել ոչ միայն վատ վարչարարության, այլեւ թե ՓՄՁ-ների ստվերային գործունեության, եւ թե խոշոր բիզնեսի ստվերային հոսքերի շրջանառության ապահովման մեջ:  

 Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկաներին եւս մեկ անգամ քննարկել ներկայացված առաջարկությունները եւ հարցը կրկին ներկայացնել հաջորդ նիստում:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ