08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Վլադիմիր Գասպարյանը պահանջել է

Հունվարի 15-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ  Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի հետ, որով մեկնարկեցին  2014  թվականի մասնագիտական գործնական պարապմունքները:

Անդրադառնալով նման պարապմունքների անհրաժեշտությանը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ է հասնել տեսական գիտելիների եւ պրակտիկ փորձի փոխլրացման, ինչին էլ կոչված են գործնական պարապմունքները:

Նկատելով, որ այդ ոլորտում արդյունքները դեռեւս հեռու են գոհացուցիչ լինելուց՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակել եւ դարձնել ավելի առարկայական:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ այն սկզբունքներին, որոնք դրվել են ոստիկանության քաղաքականության եւ գործունեության հիմքում:

Վլադիմիր Գասպարյանը բաժինների պետերից  պահանջեց անվերապահորեն կատարել բոլոր հրահանգներն ու ցուցումները՝ դրանք հասցնելով մինչեւ շարքային անձնակազմ, ապահովել ստորաբաժանումների համակարգված ու ներդաշնակ աշխատանք, բացառել ոչ պրոֆեսիոնալիզմը, թափթփվածությունը, ծառայողական ու կատարողական կարգապահության խախտումները,  անթույլատրելի դրսեւորումները քաղաքացիների հետ հարաբերություններում, ոստիկանի կերպարին ու բարոյականությանն անհարիր այլ երեւույթներ:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանության ղեկավարությունը սկզբունքային եւ անզիջում է լինելու առաջադրված խնդիրների իրականացման հարցում, մասնավորապես՝ մասնագիտական պարապմունքների ստուգարքն ընդունելու է ոստիկանության կոլեգիան, իսկ թերացողները ենթարկվելու են խիստ տույժերի:

Այնուհետեւ մասնագիտական պարապմունքների ծրագիրն ու խնդիրները մասնակիցների համար  մանրամասնեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւ  շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:

Տարվա առաջին սեմինար-պարապմունքն անցկացրեց  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ