28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մահացել է Ջիմ Թորոսյանը. ցավակցել է ՀՀ նախագահը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հունվարի 5-ին, կյանքի 87-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր,  ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո […]

Շարունակվում են տոնական միջոցառումները

Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ուրախ համերգային ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և , իհարկե, […]

Երկու օրում 13 ՃՏ պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայք-էջը:

Ճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:   Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կասկածանքով կան ձերբակալվածներ

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ Ազգային ժողովի  պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին սպանության փորձ կատարելու դեպքի առնչությամբ,  ԼՂՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ տեղեկացնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ  մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը: Նրանց պատկանող շինություններում եւ […]

Ամպամած եղանակ է

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը  9:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ  է:   Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  եւ մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն […]

2014 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր: ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել եւ շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ եւ էստրադային ու ժողովրդական համույթներ: Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր: Իսկ […]

Կոտայքի մարզում խիտ մառախուղ է

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 09:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ  է:  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100մետր : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00 առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է ասել զինվորներին եւ խմել նրանց կենացը /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի