13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շարունակվում են տոնական միջոցառումները

Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ուրախ համերգային ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ:

Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և , իհարկե,  Ձմեռ պապն ու Ձյունանուշը:  Համերգային ծրագրին ակտիվ մասնակցել են նաև հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ:Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 6-ին՝  Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Իսկ հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ