07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կասկածանքով կան ձերբակալվածներ

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ Ազգային ժողովի  պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին սպանության փորձ կատարելու դեպքի առնչությամբ,  ԼՂՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ տեղեկացնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ  մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Նրանց պատկանող շինություններում եւ բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն եւ Ա.Ա.-ն:

Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն  հրապարակվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին հանցագործության մասին հաղորդում է տվել Բալասանյանը, քանի որ նրան պատկանող մեքենայից պայթուցիկ սարքի նման սարքավորում է վայր ընկել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ