07 Հունիսի, Saturday, 2025
KFC

2014 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:

ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել եւ շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ եւ էստրադային ու ժողովրդական համույթներ:

Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:

Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:

Համերգային ծրագիրը շարունակվել է մինչեւ գիշերը ժամը 02:00-ն՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ