04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ջերմ հանդիպում Երեւանի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի եւ Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երեւանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, […]

Ստորագրել է նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Գովազդի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Առեւտրի եւ ծառայությունների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Հարկերի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում […]

Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների եւ ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:  Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն […]

Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող “Գլոբալտեք” (“Globaltec”) միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: “Գլոբալտեք” ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ […]

Մասնակցել է Սերժ Սարգսյանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Բացման արարողությունը տեղի է ունեցել “Արա եւ Այծեմնիկ” մարզական ակումբի մարզադաշտում:   

Բնապահպանության նախարարի հերթական այցը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ “Արգելոցապարկային համալիր” ՊՈԱԿ-ի “Ջրվեժ” անտառապարկ:  Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. “Ջրվեժ” անտառապարկը մոտ է մայրաքաղաքին եւ պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային […]

Նոր հաշվետվություն. ինչ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը տեղեկացնում է. Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից  առանձնացված  ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են 51 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում համապատասխան հարկ վճարողներին 651.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել, այդ թվում. v    բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված  8 ստուգումների […]

Տարոն Մարգարյանը հանդիպեց ու ճանապարհեց

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երեւանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի “Լավագույն մարզական ընտանիք” ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երեւանյան թիմի անդամներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես սատարելու […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք

Հուլիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Հավաքին մասնակցում էին ՀՀԿ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունները: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ եւ ժամանցային բազմաթիվ միջոցառումներ եւ առաջնություններ, որոնցում ներկայացված են եղել ավելի քան 150 ակտիվ երիտասարդ: Մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ […]

“Գյուրզա”՝ Երեւանում եւ Գավառում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են “Գյուրզա” տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Հուլիսի 20-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի