23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնապահպանության նախարարի հերթական այցը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ “Արգելոցապարկային համալիր” ՊՈԱԿ-ի “Ջրվեժ” անտառապարկ:  Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. “Ջրվեժ” անտառապարկը մոտ է մայրաքաղաքին եւ պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այնուամենայնիվ, այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ  խնդիրներ տարածքի պահպանության իրականացման, վարձակալված տարածքներում տիրող իրավիճակի եւ հարակից շրջանների բնակչության հետ կապված: Սրանք լուծելի խնդիրներ են, որոնք կամք եւ հետեւողական մոտեցումներ են պահանջում”:

Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին` դժվարին պայմաններում աշխատանքներ իրականացնելու համար, Արամայիս Գրիգորյանը հորդորել է վերջիններիս լինել առավել ուշադիր, մշակել եւ նախարարությանը ներկայացնել ծրագրեր “Ջրվեժ” անտառապարկն իր բացառիկ եւ անհետացող բուսատեսակներով պատշաճ կերպով պահպանելու եւ որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Այցի ավարտին նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը` նշելով, որ շատ մոտ ապագայում ակնկալում է որակական լուրջ փոփոխություններ, որոնց անձամբ հետեւելու է հետագա այցելությունների ընթացքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ