21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գեղեցիկ Երեւան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում այցելել է «Մալաթիա» պուրակ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի եւ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է զբոսայգում եւ տեղում հետեւել աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով պուրակի վերակառուցման եւ բարեկարգման ծրագիրը՝ պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 1.7 հա մակերեսով նախկինում կիսաբարեկարգ ու անխնամ տարածքի փոխարեն ստեղծվում է ամբողջությամբ խնամված, նոր ծառատեսակներով, թփերով եւ ծաղիկներով համալրված տարածք: Բնակիչների զբոսանքի ու հանգստի ապահովման նպատակով կառուցվելու են ճեմուղիներ, տարածքն էլ կահավորվելու է նստարաններով եւ աղբամաններով, իսկ երեխաների համար առանձնացվելու է մանկական խաղահրապարակներով ապահովված հարմարավետ գոտի: Հաշվի առնելով պուրակի թեք ռելիեֆը՝ ծրագրում ներառվել է նաեւ նոր հենապատերի կառուցում եւ առկա  հենապատերի վթարային հատվածների նորոգում: Պուրակի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում կվերակառուցվի նաեւ Սեբաստիա փողոցը Ռոմանոս Մելիքյան փողոցին միացնող անցուղին, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորության համակարգ: Տարածքն էլ կապահովվի  ոռոգման ցանցով: Պատասխանատուների հավաստմամբ՝ պուրակը շահագործման կհանձնվի  այս տարվա հոկտեմբերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով աշխատանքներին, հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման նկատմամբ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության եւ աջակցության համար՝  հույս հայտնելով, որ այն հետագայում եւս կլինի շարունակական:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝  ընդլայնել համագործակցությունն ու մշտապես աջակցել նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում: 

 «Վերջին երեք տարվա ընթացքում իրականում համատեղ ծրագրերի արդյունքներն իսկապես նկատելի են, եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունը կունենա իր շարունակությունը՝ ընդգրկելով համատեղ նոր ծրագրեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հատկանշելով, որ քաղաքապետարանի ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարեւորված է մայրաքաղաքի այգիների եւ պուրակների բարեկարգումը, ինչը եւս հետզհետե կյանքի է կոչվում՝ տարեցտարի ավելի ու ավելի ընդլայնելով այդ ուղղությամբ ինչպես աշխատանքների ծավալը, այնպես էլ աշխարհագրությունը: Քաղաքապետ նաեւ հատկանշել է, որ, առաջնորդվելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, ծրագրերի մեծ մասն իրականացվում է հատկապես ծայրամասային դիտարկվող վարչական շրջաններում:

Նշվել է նաեւ, որ ինչպես «Մալաթիա» պուրակում, այնպես էլ բարեկարգվող ու հիմնանորոգվող մյուս զբոսայգիներում կկառուցվեն թեքահարթակներ՝ հանգստի գոտիները հաշմանդամություն ունեցող բնակիչների համար մատչելի դարձնելու նպատակով:

Ի դեպ, միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում կբարեկարգվի ոչ միայն այս պուրակը, այլ նաեւ Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող այգին։

Քաղաքապետարանի եւ այլ կառույցների հետ համատեղ զբոսայգիների ու նոր պուրակների ստեղծման արդյունքում ընդհանուր առմամբ 2014 թվականին մայրաքաղաքում կանաչ զանգվածը կավելանա 5-6 հեկտարով, այդ թվում՝ շուրջ 4 հեկտար կկազմեն սիզամարգերը, իսկ հիմնանորոգվող ու բարեկարգվող այգիների կանաչապատ մակերեսը կկազմի 70-75 տոկոս:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ