04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երեւանի քաղաքապետը հանդիպեց Ճապոնիայի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ: Ողջունելով  հյուրին եւ ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ կնպաստի Երեւանի ու Տոկիոյի, ինչպես նաեւ ճապոնական այլ քաղաքների միջեւ կապերի հաստատմանը:  “Երեւանն այսօր ակտիվորեն […]

Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի վարչապետի` Ապրիլ 24-ի ամենամյա ուղերձները. Է. Նալբանդյան

Հուլիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ` միևնույն ժամանակ կարևորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը: Ընդգծվեց կանադահայ համայնքի դերը` իբրև երկու […]

Կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի եւ սոցիալականզարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ եւ ́ քաղաքական, եւ ́ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների  եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն  առաջինն է Օտտավայում հիմնել […]

Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին: Իր ելույթում Հայաստանի դեսպանը կարևորեց ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային […]

Իրանի դեսպանը քաղաքաշինության նախարարությունում էր

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ: Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ […]

Բնապահպանության նախարարի հանձնարարականը

   Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն  23.07.2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող “Եղեգիս ՓՀԷԿ”, “Արտավան”,  […]

Ցավակցել են ՀՀ նախագահն ու վարչապետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Արեւշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արեւշատյանի մահվան կապակցությամբ: “Նշանակալի է Սեն Արեւշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման եւ հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական եւ հասարակական գործունեությամբ մեծ […]

Անվտանգ, արդյունավետ եւ մատչելի դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունում դեղերի ոլորտին վերաբերող հերթական քննարկումը նվիրված էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 21-ին ընդունված  “”Առեւտրի եւ ծառայությունների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքի առթիվ առկա տաբեր մոտեցումներին։ Օրենքում ամրագրված պահանջներից մեկն այն է, որ Հայաստանում արտադրվող եւ ներմուծվող դեղամիջոցները պարտադիր պետք է դրոշավորվեն։ Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը մտահոգություն էր […]

Մեկ զոհ, երկու վիրավոր հայկական կողմից

 Ըստ Լեռային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու […]

Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի եւ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի եւ ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի