11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի եւ սոցիալական
զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի 
գլխավորած պատվիրակությանը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ եւ ́ քաղաքական, եւ ́ տնտեսական 
համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների  եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն  առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարեւորելով երկկողմ կապերի զարգացումը», – ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քեննիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ  ներդրման համար եւ հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երեւանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Պարոն Քեննին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատել 
Կանադայի հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:
Զրուցակիցները կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման եւ 
ապրանքաշրջանառության ծավալի աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն ընդգծել է, որ 
Հայաստանի նոր կառավարության կարեւորագույն առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է, եւ 
գործադիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ինտեգրացիոն գործընթացներին 
Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակի,  ինչպես նաեւ միջազգային զարգացումների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ