04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վերապատրաստվում են ուսուցիչները

Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է “Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման” խորագրով ամառային դպրոցին։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարեւորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ եւ սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական […]

Օսիպյանը հարցաքննվել է որպես վկա

Henaran.am-ը երեկ հարցում էր ուղարկել ՀՀ քննչական ծառայություն՝ պարզելու, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ինչու էր կանչվել ծառայություն: Այսօր՝ հուլիսի 31-ին ստացանք ՀՔԾ պետի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանի պատասխանը: “Ի պատասխան Ձեր էլեկտրոնային հարցման`  տեղեկացնում ենք,  որ ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով / պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]

Վարչապետը Վայոց ձորի մարզում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ […]

ԱՄՆ-ի վիզայի համակարգում խնդիրներ կան

ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Մեր հնարավորությունները զգալիորեն սահմանապակվել են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չվերացվեն փաստաթղթային կուտակումները: Խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում եւ այն հատուկ չէ որեւէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին եւ ակնկալում […]

Նախագահն ընդունել է Եվրամիության ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի […]

Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել եւ հետեւել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն եւ կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն […]

Հեֆերնը գնացել էր բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպան Հեֆերնը ողջունել եւ շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ եւ երկուստեք արգասաբեր համագործակցության հույս հայտնել: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցի եւ շնորհավորանքների համար, նշել է. “ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես […]

Ընդունել է Սերժ Սարգսյանը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար եւ Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ եւ ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված եւ ցանկալի հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանի համոզմամբ, […]

Վերապատրաստվում են նոտարները

 ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարեւորել է վերապատրաստման դասընթացը եւ նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց եւ […]

ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձեւավորված  աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյուանվետ օգտագործման եւ խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու եւ լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի