07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հեֆերնը գնացել էր բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպան Հեֆերնը ողջունել եւ շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ եւ երկուստեք արգասաբեր համագործակցության հույս հայտնել:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցի եւ շնորհավորանքների համար, նշել է. “ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել եւ հույս ունեմ, որ այսուհետ եւս այս հարաբերությունները շարունակական կլինեն եւ կունենանք դրական նոր ձեռքբերումներ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ