30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տարոն Մարգարյանը ծանոթացավ

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն, աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում եւ լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները եւս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ն, կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 24-ին քաղաքապետ […]

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության տարածաշրջանային պատասխանատուներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Սերվի Նաբուրսին եւ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գեւորգյանին: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «ԱՄՔ եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունեն: ԱՄՔ-ն մեծապես նպաստել է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների եւ անդրսահմանային ծրագրերի իրականացմանը […]

Տարոն Մարգարյանը բացեց ջրահավաք կայանը

Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր»  ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս  սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ […]

Արամայիս Գրիգորյանը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու փոխարեն նախարարը նախընտրել է այցելել մարզի հանքարդյունաբերական ընկերություններ եւ տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին: Այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է  “Ախթալայի ԼՀԿ” ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում եւ “Թեղուտ” ՓԲԸ-ում:  “Ախթալայի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել վերամշակող ընկերությունների տնօրենների հետ

 Մթերման եռուն շրջանի նախօրյակին  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները:     Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմկերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ […]

Եվս 100 երիտասարդ համալրեց ՀՀԿ ԵԿ շարքերը

Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում և հաջողություն է մաղթել իրենց կարևոր գործում: […]

Երեւանը կներկայացնեն նաեւ հաշմանդամ մարզիկներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի “Լավագույն մարզական ընտանիք-2014” հանրապետական մրցույթի  Երևանը ներկայացնող  հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս  հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը  մարզական միջոցառումներին: Հաշմանդամ […]

Ստորագրել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ

Հուլիսի 22-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած […]

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին եւ արդյունքներին ծանոթանալու նպատակով:      Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի եւ առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի