18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Եվս 100 երիտասարդ համալրեց ՀՀԿ ԵԿ շարքերը

Հուլիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շուրջ 100 երիտասարդ համալրեց Հանրապետական կուսակցության շարքերը: Կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց դերը կուսակցական ամենօրյա աշխատանքում և հաջողություն է մաղթել իրենց կարևոր գործում: Նա ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհը և հույս հայտնեց, որ երիտասարդներն էլ իրենց ակտիվությամբ կմիանան այն մեծ բանակին, որն իրականացնում է կուսակցական գաղափարները:

ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը ընդգծեց երիտասարդ կուսակցականների դերը: “Ես վստահ եմ, որ կուսակցության գաղափարակիրը դառնալով՝ դուք կօգտագործեք Ձեր գիտելիքներն ու ներուժը ի նպաստ մեր երկրի, հայրենիքի, հասարակության և կուսակցության”,-նշեց Կ. Ավագյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ