29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցավակցել են ՀՀ նախագահն ու վարչապետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Արեւշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արեւշատյանի մահվան կապակցությամբ: “Նշանակալի է Սեն Արեւշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման եւ հարստացման լուրջ ճանապարհ է անցել:

Հայրենասեր մտավորականն իր գիտական եւ հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլեւ ողջ հասարակության շրջանում: Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արեւշատյանի հարազատներին, գործընկերներին եւ մերձավորներին”,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: Գիտնականի մահվան առիթով հարազատներին ցավակցել է նաեւ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

“Սեն Արեւշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից եւ մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության եւ հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարեւորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում”, – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ