05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,          Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:          Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի […]

Աննա Վարդապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2014թ. հուլիսի 16-ի հրամանով Աննա Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Աննա Վարդապետյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁՀՀ վճռաբեկ դատարանՆախագահի խորհրդական (03/2013 – 07/2014)Քրեական պալատի նախագահի ավագ օգնական (02/2009 – 03/2013)Աշխատակազմի իրավական փորձաքննությունների […]

Դեսպան Սարգսյանի հանդիպումներն ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳն-ից,  Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ […]

ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է

Հուլիսի 16-ին  ԼՂՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` հաստատելով Քարվաճառի շրջանում կորած 17-ամյա Ս. Ցականյանի դին հայտնաբերելու մասին լուրը: “Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին: ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ժան-Կլոդ Յունկերին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք եւ արգասաբեր գործունեություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ: “Եվրոպական Միության […]

Հանգստանում են երեւանաբնակ երեխաները

Երեւանաբնակ  հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության “Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում” ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլեւ այնուհետ ճամբար են այցելում եւ երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական: […]

Վերջին հրաժեշտը Ռաֆայել Աթոյանին

Ֆրեզնոյում վախճանված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանի թաղման հանձնաժողովը տեղեկացնում է, որ նկարչի աճյունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Անվանի նկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում` հուլիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Վարչապետն ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին եւ Նվեր Մնացականյանին: Երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի եւ մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների եւ ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները եւ դրանց […]

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Երեւան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով եւ նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին […]

Շարժական կլինիկա` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնին նվիրաբերված շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի բացումը։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:             “Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի