05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Ռուսաստանի  Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ վարչապետը ողջունել է Հովիկ Աբրահամյանին Սոչիում և նշել. «Մենք Ձեզ հետ պայմանավորվել էինք, որ որպես վարչապետ կժամանեք Ռուսաստան, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությունից: […]

Նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանականտեղեկատվությանհասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին         ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ […]

Գյուղնախարարն ընդունեց Իրաքի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ  դեսպան  Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:          Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը […]

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:  Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաեւ Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:  Մինչ հարգանքի տուրք մատուցելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը […]

Երեւանցի արշավականները ԼՂՀ Այգեստանում են

      Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է  Երեւան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը: Այս տարի արշավականները 110-ն են` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր, ի դեպ, Երեւանի կողմից Ստեփանակերտին նվեր […]

ԼՂՀ պաշտպանության բանակը հրապարակել է դիվերսիան հաստատող լուսանկարներ /ֆոտո/

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական դիվերսիան հաստատող լուսանկարները: “Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարեւան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաեւ մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուին, […]

Մենք իրարով ենք հզոր, մենք միասին ենք հզոր. Սերժ Սարգսյան

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ եւ հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ եւ կազմակերպված համայնք: “Հպարտ եմ, որ դուք կարողացել […]

Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպման արդյունքներով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ուրուգվայի Արևելյան հանրապետության նախագահ Խոսե Մուխիկան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ամփոփելով հանդիպումների արդյունքները:   Հայաստանի Հանրապետության Նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝ – վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը, – առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում […]

Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունիում կառուցվող նոր շախմատի դպրոց, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին: Լրագրողների հարցերին ի պատասխան, քաղաքապետը նկատել է, որ դեռեւս 2005 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ միասին առաջին շախմատի դպրոցը հիմնվել է Ավանում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն արդարացված […]

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթա այնտեղ իրականացված աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի