20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունիում կառուցվող նոր շախմատի դպրոց, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին: Լրագրողների հարցերին ի պատասխան, քաղաքապետը նկատել է, որ դեռեւս 2005 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ միասին առաջին շախմատի դպրոցը հիմնվել է Ավանում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն արդարացված էր: Եվ հիմա մենք այդ ծրագիրն իրականացնում ենք նաեւ ամբողջ Երեւանում՝ նպատակ ունենալով մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում էլ ունենալ շախմատի դպրոցներ: Այս ծրագիրը առանձնակի կարեւորված է մեր կողմից եւ, որպես առաջնահերթություն, հետզհետե կյանքի ենք կոչում այն: Անցյալ տարի մենք Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացել շախմատի դպրոցներ, իսկ մինչեւ այս տարեվերջ նախատեսել ենք եւս 5 վարչական շրջաններում՝ Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն, շահագործման հանձնել նոր շախմատի դպրոցներ: Այդպիսով քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցների թիվը կհասնի 8-ի:

Արդեն հաջորդ տարի կանդրադառնանք նաեւ մյուս վարչական շրջաններին, եւ համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր վարչական շրջանները կունենան իրենց շախմատի դպրոցները: Թե՛ որպես Երեւանի քաղաքապետ եւ թե՛ որպես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ բոլորիդ, որ մեր կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի հայկական շախմատի համաշխարհային փառքը երբեւէ չխամրի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ի դեպ, ինչպես այսօր գործող շախմատի 3 դպրոցները, որոնցում սովորում են շուրջ 800 երեխաներ, այնպես էլ ապագա դպրոցները կգործեն անվճար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ