14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հանգստանում են երեւանաբնակ երեխաները

Երեւանաբնակ  հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության “Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում” ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլեւ այնուհետ ճամբար են այցելում եւ երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները:

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական:  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ճամբար, ծանոթացել երեխաների հանգստի ու կենցաղի պայմաններին, այնուհետ մասնակցել այստեղ  կազմակերպված միջոցառմանը, որին ջոկատները ներկայացել են համերգային հարուստ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջ է համախմբել բոլոր ճամբարականներին: Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին եւ տարբեր մրցումներին եւ ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երեւանի եւ իրենց վարչական շրջանի պատիվը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ երկրորդ հերթափոխով մարզային ճամբարներում հանգստանում է երեւանաբնակ 425 երեխա: Առջեւում երրորդ հերթափոխն է:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ