28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Երկու պետությունների ղեկավարները քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ՀԱՊԿ, […]

Արտգործնախարարը կայցելի Տաջիկստան

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաջիկստան։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Էդվարդ Նալբանդյանը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստանն […]

Նախագահը կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Դուշանբեի […]

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում  իրականացվող […]

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: «Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու […]

Դուք չեմպիոններ եք, համերաշխ ընտանիքների օրինակ.Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները: ՀՀ Նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և […]

Նախագահը այցելել է

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին: 2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ազգային բարերարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ազգային բարերար Հրայր Հովնանյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովնանյան, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք ստեղծել եք մեր ժամանակների ազգային գործչի մի ինքնատիպ տեսակ, ով ամուր շաղկապված է Հայաստանի ու Արցախի ճակատագրին, համահայկական խնդիրներին՝ տարաբնույթ բարեգործական ձեռնարկներից […]

Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հանդիպումները Լոնդոնում

Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի մշակույթի և մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ուիթինգդեյլին՝ ապրիլի 24-ին […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու և զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաև Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի