15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի…

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

ԱԺ նախագահը ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ, որտեղ ասվում է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ: Պետականամետությունը Մուրադ Մուրադյանի գործունեության առանցքն էր, որին նա հավատարիմ էր մշտապես: Նա կարողանում էր պետության մասին մտածել քաղաքացու, իսկ քաղաքացու մասին՝  պետության շահերից ելնելով, երբեք չտարանջատելով նրանց միմյանցից: Նա այդպիսին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հավատարմագրեր է հանձնել

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու կարողություններն ամբողջությամբ կներդնի Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու Ֆիլիպինների հետ քաղաքական երկխոսությունը, սերտացնելու կապերը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, զարգացնելու համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական […]

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ընդդիմադիր գործիչներին

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին/ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Սյաս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ […]

Կենդանիները կհամարակալվեն

Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին: Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի […]

Բանակում մահացած զինծառայողների հարազատներից տեղեկատվությունը գաղտնի՞ է պահվում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի պատասխանները  «Հայ զինվոր» թերթի հարցերին Հարց. Օրերս հրապարակումներ եղան, թե զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են: Արդյո՞ք զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ: Պատասխան. Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ […]

Հայաստանը կարևորում է արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը. Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների […]

Մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունը /ֆոտո/

Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը: Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի