28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 3, խուլիգանության և ապօրինի ծառահատման` 2-ական,   գույքի դիտավորությամբ ոչնչացման և կաշառակերության 1-ական դեպք: […]

Կառավարությունը սոցիալալական նոր ծրագիր է մեկնարկել՝ 43 մլն դոլար բյուջեով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը: Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի և նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր […]

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը. նախարար

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Ողջույնի խոսքով դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր են և խթանում են տեղական և տարածքային իշխանության մարմինների միջև փոխհործակցությունը։ Անդրադառնալով Կովկասյան […]

Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի […]

2016-ի պետբյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, […]

Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում արդեն խմելու ջուր կա

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը: Ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, […]

ԵՄ-ն մեր երկրի կարևոր գործընկերներից մեկն է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական միության Ռեգիոնների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկու Մարկուլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների բյուրոյի նիստի և համաժողովի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ԵՄ երկրների և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն ու […]

Առողջապահության նախարարը Շվեդիայում է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիա կատարած երկօրյա այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Շվեդիայի առողջապահության նախարարի հրավերով այցի նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության լայն hնարավորությունները: Հայ մասնագետներն այցելել են Ուպսալայի համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև «Սկանդիոն» […]

Մասիսցի երիտասարդը «կոդեին» տեսակի թմրամիջոց է պատրաստել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 2-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 մգ 2 ներարկիչ` լցված 3.2-ական մգ բաց շագանակագույն լուծույթով: Ըստ Արթուր Կ.-ի հայտարարության` ներարկիչների մեջ լցված լուծույթը «կոդեին» տեսակի թմրամիջոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի