15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը սոցիալալական նոր ծրագիր է մեկնարկել՝ 43 մլն դոլար բյուջեով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը: Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի և նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 43 մլն դոլար, ընդգրկելու է հանրապետության բոլոր մարզերը, բացի Երևանից: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տարածքների համաչափ զարգացմանը՝ վարկային միջոցները հասանելի դարձնելով առավել կարիքավոր և խոցելի համայնքների համար: Ծրագիրն ուղղված է համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի մատչելիության՝ այդ թվում կրթական, առողջապահական, համայնքային օբյեկտների, համայնքային և միջհամայնքային ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի բարելավմանը:
Վարչապետը կարևորել է ծրագրով նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ